Կառավարության որոշումներ

25 Դեկտեմբերի 2014, 1529 - Ն

ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՄՈԴԵԼՆԵՐԸ ԵՎ ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԴԻՍՊԱՆՍԵՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ԹՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել`
1) պոլիկլինիկական հաստատությունների օրինակելի մոդելները` համաձայն N 1 հավելվածի.
2) պոլիկլինիկական հաստատության նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը` համաձայն N 2 հավելվածի.
3) սույն որոշումը տարածվում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների վրա:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին` մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, անհրաժեշտության դեպքում, ապահովել սույն որոշումից բխող համապատասխան կառուցվածքային և կազմակերպական փոփոխությունների կատարումը համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Երևան քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում, այդ թվում՝ բժշկական կենտրոնների կազմում գործող պոլիկլինիկական հաստատություններում: Առաջարկվող կառուցվածքային և կազմակերպական փոփոխությունները կատարել տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի համար նախատեսված ընդհանուր միջոցների շրջանակներում:
3. Առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև 2016 թվականի հունվարի 10-ը՝
1) Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մինչև 10.000 բնակչություն սպասարկող պոլիկլինիկաները միացման ձևով վերակազմակերպել՝ միացնելով համապատասխանաբար 10.000 և ավելի բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին և նրանց գործունեությունը կազմակերպել որպես առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ 10.000 և ավելի բնակչության սպասարկող պոլիկլինիկաների մասնաճյուղերի կարգավիճակով (այսուհետ` մասնաճյուղ).
2) նեղ մասնագիտական խորհրդատվությունը կազմակերպել մասնաճյուղում: Անհրաժեշտության դեպքում, նեղ մասնագիտական խորհրդատվությունը կազմակերպել նաև առողջության առաջնային պահպանման բժշկի ուղեգրմամբ` այն բժշկական հաստատություններում, որոնց հետ կնքվել են համապատասխան պայմանագրեր:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023