Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 64 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 914-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը վերակազմավորելու մասին» N 914-Ն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմն է» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ վերակնքել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 52-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» պարբերությամբ նախատեսված բոլոր լիազորությունների մասով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագիրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023