Կառավարության որոշումներ

22 Հունվարի 2015, 26 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱ- ԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 769-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության միգրացիայի ոլորտը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը միջազգային չափանիշներին, այդ թվում՝ Եվրա-միությունում և միասնական տնտեսական տարածքում ընդունված մոտեցումներին և սկզբունքներին համապատասխանեցնելուն ուղղված գործողությունների 2014-2016 թվա-կանների ծրագիրը հաստատելու մասին» N 769-Ն որոշման հավելվածի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 1.1-ին, 1.3-րդ և 1.4-րդ կետերի 3-րդ սյունակում «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերով, իսկ «ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն» բառերը` «ՀՀ արտաքին գործերի նախարարություն» բառերով.
2) 1.1-ին, 1.3-րդ և 1.4-րդ կետերի 4-րդ սյունակում «2014 թ.» բառերը փոխարինել «2015 թ.» բառերով.
3) 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ, 6.4-րդ, 6.5-րդ և 6.6-րդ կետերի 4-րդ սյունակում «2014-2016 թթ.» բառերը փոխարինել «2015-2016 թթ.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023