Կառավարության որոշումներ

22 Հունվարի 2015, 35 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ՝
1) պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարվա ընթացքում սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է՝ 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4000 տոննայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի (թույլտվության) առկայության դեպքում.
2) սպիտակ շաքարի ( ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծման մեկանգամյա լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) Հայաստանի Հանրապետություն երրորդ երկրներից ներմուծման թույլատրելի ծավալների բաշխման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող մասնակիցների կողմից սպիտակ շաքարի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1701 99 100 1 և 1701 99 100 9) ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023