Կառավարության որոշումներ

22 Հունվարի 2015, 37 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի առաջին պարբերությունից հանել «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» փակ բաժնետիրական ընկերության և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության», իսկ երկրորդ պարբերությունից` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությունն» բառերը.
2) որոշման N 1 հավելվածը՝
ա. «Երևանի քաղաքապետարանի շենք» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՓԲԸ
«Հայաստանի ազգային ռադիո» ՓԲԸ
«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»,
բ. «Էրեբունի» թանգարան» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի Շենգավիթի և Կարմիր բլրի մասնաճյուղերի շենքեր
«Երևանի պատմության թանգարան» ՊՈԱԿ
«Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ
«Ա. Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
«Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ
«Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Ա. Բակունցի տուն-թանգարան
«Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան» ՊՈԱԿ
«Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
«Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ
«Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան» ՊՈԱԿ
«ՀՀ Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
«Եղեգնաձորի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Սիսիանի պատկերասրահ
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Հրազդանի պատկերասրահ
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Մարտունու պատկերասրահ
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` ակադեմիկոս Հ. Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ
«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ` «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան
«Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ
«Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հրաձգության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ».
3) որոշման N 2 հավելվածից հանել հետևյալ պարբերությունները.
«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՓԲԸ
«Հայաստանի ազգային ռադիո» ՓԲԸ
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ
«Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է նաև 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


 

Արխիվ

2024

2023