Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 78 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻԱԲԵՏՈՆ 60 ՄԳ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռքերման արձանագրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015-2019 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60 մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023