Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 90 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿԱ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք և արտահանումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արգելված է` համաձայն N 1 հավելվածի.
2) վտանգավոր թափոնների ցանկը, որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք կամ որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից Հայաստանի Հանրապետություն արգելվում է` համաձայն N 2 հավելվածի.
3) ջրային կենսաբանական պաշարների որսի միջոցների ցանկը, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք` համաձայն N 3 հավելվածի.
4) գրենլանդական փոկերից և դրանց ձագերից պատրաստված արտադրանքի ցանկը, որոնց ներմուծումն արգելված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք` համաձայն N 4 հավելվածի.
5) օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում` համաձայն N 5 հավելվածի.
6) վտանգավոր թափոնների ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և (կամ) ներմուծման դեպքում` համաձայն N 6 հավելվածի.
7) վայրի կենդանիների և առանձին վայրի բույսերի ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման դեպքում` համաձայն N 7 հավելվածի.
8) թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պրեկուրսորներ չհամարվող թունավոր նյութերի ցանկը, որոնց տեղափոխումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով սահմանափակ է արտահանման և ներմուծման դեպքում՝ համաձայն N 8 հավելվածի.
9) սույն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների լիցենզիայի և լիցենզիա ստանալու համար ներկայացվող հայտի ձևերը` համաձայն N 9 հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության տարածք թափոնների ներմուծումը և Հայաստանի Հանրապետության տարածքից դրանց արտահանումը ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակներով արգելվում է.
2) Հայաստանի Հանրապետության տարածք թափոնների ներմուծումը թաղման կամ վնասազերծման նպատակով արգելվում է.
3) սույն որոշմամբ սահմանված ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաները տրամադրվում կամ լիցենզիաների տրամադրումը մերժվում է փաստաթղթերը ներկայացնելու օրվանից մինչև հինգ աշխատանքային օրվա ընթացքում.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 2 հավելվածի 2.1, 2.3, 2.6, 2.8 և 2.13-րդ կետերով սահմանված ապրանքատեսակների արտահանման և ներմուծման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1524-Ն որոշման N 4 հավելվածով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն որոշման 2-րդ կետի 4-6-րդ ենթակետերով նախատեսված առանձնահատկությունները.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 2 հավելվածի 2.7-րդ կետով սահմանված ապրանքատեսակների արտահանման և ներմուծման առանձնահատկությունները կարգավորվում են «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի N 1281-Ն որոշմամբ հաստատված կարգով.
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 2 հավելվածի 2.8-րդ կետով սահմանված ապրանքատեսակների լիցենզավորման ընթացքում հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 71-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի N 72-Ն որոշումներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի օգոստոսի 16-ի N 134 որոշմամբ հաստատված հավելվածի 2.8-րդ կետով հաստատված հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող վայրի կենդանիների ու բույսերի տեսակները.
7) սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաների ձևակերպման համար հայտատուն, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի
N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, լրացուցիչ լիազոր մարմին է ներկայացնում համապատասխան պայմանագրի պատճենն այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես առևտրային միջնորդ.
8) սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաների ձևակերպման համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, հայտատուն լրացուցիչ լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
ա. պետական իրավասու մարմնի համաձայնությունը (գրավոր տեսքով), որի տարածք ներմուծվում են թափոնները` ըստ Բազելի կոնվենցիայի (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից թափոնների արտահանման դեպում),
բ. ապրանք արտահանողի և արտադրողի կամ ներմուծողի և սպառողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես միջնորդ,
գ. փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը, որում խոսվում է այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ օգտագործման մասին,
դ. Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում (3 օրինակից),
ե. Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ,
զ. ներմուծված թափոնների օգտագործման համար առկա տեխնիկական (տեխնոլոգիական) հնարավորությունների մասին տեղեկատվություն.
9) սույն որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանված ապրանքատեսակների ներմուծման և արտահանման լիցենզիաների ձևակերպման համար, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման N 4 հավելվածի 12-րդ կետով սահմանված փաստաթղթերից և տեղեկություններից, հայտատուն լրացուցիչ լիազոր մարմին է ներկայացնում թունավոր նյութի և տեխնոլոգիական պրոցեսի նկարագիրը, որտեղ օգտագործվում է ներմուծվող թունավոր նյութը.
10) սույն որոշման շրջանակներում չկարգավորվող թափոնների անդրսահմանային փոխադրումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վտանգավոր թափոնների երկրից երկիր տեղափոխման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշման 1-ին կետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023