Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 83 - Ն

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ, ՉՄՇԱԿՎԱԾ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՋԱՐԴՈՆԻ ԵՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻՑ ՀԱՆՔԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԽՏԱՆՅՈՒԹԵՐԻ ՈՒ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՈՒՄՔԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Ղեկավարվելով 2004 թվականի նոյեմբերի 24-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով և Մաքսային միության 2009 թվականի հունիսի 9-ի «Ապրանքների արտաքին առևտրի ոլորտում լիցենզավորման կանոնների մասին» ու «Երրորդ երկրների հանդեպ միասնական մաքսային տարածքում ապրանքների արտաքին առևտրին վերաբերող միջոցների կիրառման կարգի մասին» համաձայնագրերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ`
1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման մեկանգամյա լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին).
2) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից:
2. Հաստատել`
1) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի ու թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի.
3) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնք արտահանման ժամանակ Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 3 հավելվածի.
4) թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ցանկը, որոնց արտահանումը Մաքսային միության անդամ պետություններից իրականացվում է առանց լիցենզիայի` համաձայն N 4 հավելվածի.
5) չմշակված թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից ջարդոնի և թափոնների, թանկարժեք մետաղներից հանքանյութերի և խտանյութերի և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների ցանկը, որոնք արտահանման ժամանակ Մաքսային միության մաքսային սահմանով տեղափոխելիս ունեն սահմանափակումներ` համաձայն N 5 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսյա ժամկետում hաստատել թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի` Հայաստանի Հանրապետության տարածքից երրորդ երկրներ արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք երրորդ երկրներից ներմուծման գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ռեեստրի վարման ընթացակարգը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ օրվանից:

 

Հավելված

Արխիվ

2024

2023