Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 85 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի N 826-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 826-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով.
«13) համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի անձնավորված տվյալների փոփոխությունների արդյունքում վարձու աշխատողի` որպես սոցիալական վճար կատարողի (չկատարողի) կարգավիճակի (այսուհետ` կարգավիճակ) փոփոխության դեպքում, վարձու աշխատողի կարգավիճակը տվյալ (փոփոխման) ամսվա համար տվյալ գործատուի մոտ մնում է անփոփոխ, եթե այդ ամսվա համար արդեն ներկայացվել է անձնավորված հաշվարկ: Մինչև գործատուի կողմից անձնավորված հաշվարկ ներկայացնելը վարձու աշխատողի կարգավիճակի փոփոխության դեպքում գործատուն անձնավորված հաշվարկը ներկայացնում է նոր կարգավիճակով:».
2) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) անձը սոցիալական վճար կատարելը դադարեցնում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 7 հավելվածի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից` համապատասխան դիմումը ներկայացնելու տարվա հունվարի 1-ից:».
3) որոշման հավելվածի 15-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
4) որոշման հավելվածի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«19. Գործատուի կողմից սույն կարգի 14-րդ կետով նախատեսված էլեկտրոնային փաստաթուղթը սխալմամբ հարկային մարմին ներկայացնելու դեպքում այն կարող է չեղարկվել՝ մինչև սոցիալական վճար կատարելը վերսկսելու ամսվան հաջորդող որևէ ցանկացած ամսվա անձնավորված հաշվարկը ներկայացնելը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023