Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 84 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 49-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 25-ի «Օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքն արգելող վարակիչ հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» N 49-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
6. Նոր ենթատեսակով (լոգոտիպով) հարուցված գրիպ.
2) ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ կետերով.
8. Վիրուսային հեմոռագիկ տենդեր (Էբոլա, Մարբուրգ, Լասս)
9. Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (Կորոնավիրուս (CoV):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023