Կառավարության որոշումներ

12 Փետրվարի 2015, 99 - Ն

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի և <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և 15-րդ հոդվածի 5-րդ մասերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել՝
1) գնումների համակարգողի որակավորման շնորհման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) գնումների որակավորված մասնագետների շարունակական մասնագիտական վերապատրատման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով գնումների համակարգողի որակավորում ստացած անձինք սույն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված ցուցակում ընդգրկվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 36 ամիս ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023