Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 136 - Ա

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ԷՄԼԱԲ ԻՍԻԷՅ» ՄՈԲԱՅԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1696-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկի` 400 քառ. մետր մակերեսով տարածքում «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքը` 82,223,431 դրամ հաշվեկշռային արժեքով, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից ընդունվում է անհատույց գործարքի միջոցով:
2. Առաջարկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենին «ԷմԼաբ ԻՍիԷյ» («mLab ECA») մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա» ծրագրի իրականացումն ապահովել Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկի` 400 քառ. մետր մակերեսով տարածքում:

 

Արխիվ

2024

2023