Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 125 - Ա

ՄԵՂՐԻԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 9/2 հասցեում գտնվող` 36,855,322 դրամ արժեքով, 987.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով անավարտ շինությունը և դրա սպասարկման ու օգտագործման համար հատկացված 0,0515 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Մեղրիի քաղաքային համայնքին` քաղաքային մարզադպրոց հիմնելու պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` Հայաստանի Հանրապետության անունից կնքել գույքի նվիրաբերության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ Մեղրիի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023