Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 130 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ (ԳՈՒՅՔ) ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառա-վարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված` սույն կետում նշված տարածքները հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին`
1) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ. Գևորգյան փողոցի 1/1 հասցեում գտնվող՝ 218 քառ. մետր մակերեսով ատամնապրոթեզարանի շենքը, Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ. Գևորգյան փողոցի 1/2 հասցեում գտնվող՝ պոլիկլինիկայի 1-ին հարկից` 367 քառ. մետր մակերեսով տարածքը և 2-րդ հարկից՝ 138 քառ. մետր մակերեսով տարածքը.
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի 56 հասցեում գտնվող՝ դպրոցի շենքի 2-րդ հարկից՝ 400 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասից՝ 600 քառ. մետր մակերեսով տարածքը (բակային տարածքը):
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների չափագրման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող բյուջետային ծրագրերով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացնելու վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների չափագրման, տարածքների հաշվեկշռային արժեքների որոշման, հանձնման-ընդունման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:
 

Արխիվ

2024

2023