Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 127 - Ն

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել՝
1) որ փորձաքննությունների կատարման ծառայություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 06 խմբի 01 դասի «02. Փորձաքննությունների ծառայություններ» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ստորաբաժանումների՝ համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա.
2) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը 2015 թվականի համար 465 դրամ.
3) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների տեսակների՝ համաձայն հավելվածի.
4) որ 2015 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը կամ տեսակը չի համապատասխանի հավելվածում նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հավելված

Արխիվ

2024

2023