Կառավարության որոշումներ

12 Փետրվարի 2015, 121 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 16-րդ կետերին համապատասխան՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N N 1, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N N 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև 2015 թվականի ընթացքում շահագործման հանձնվող բազմաբնակարան շենքերի (բնակելի տների) ձեռքբերման, ձեռք բերված շենքերի բնակարանների բաշխման և հատկացման, բնակարանների (բնակելի տների) նվիրատվության պայմանագրերի կնքման գործընթացների կազմակերպման նպատակով Հայաuտանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 103,748.0 հազ. դրամ, որից՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացների կազմակերպչական ծախսերը 2015 թվականի ընթացքում իրականացնելու նպատակով՝ 10,746.0 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.
2) սույն որոշման 2-րդ կետում նշված գործընթացների շրջանակներում իրականացվող պայմանագրերի նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով՝ 93,002.0 հազ. դրամ, այդ թվում`
2.1) 1,558.000 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի 38 և Ախուրյան համայնքի 3 բազմաբնակարան շենքերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, անվամբ իրավունքների պետական գրանցման համար, որից`
ա. 205.0 հազ. դրամ՝ պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 41.0 հազ. դրամ՝ նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),
գ. 820.0 հազ. դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
դ. 82.0 հազ. դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),
ե. 410.0 հազ. դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),
2.2) 91,444.0 հազ. դրամ՝ սույն որոշման 2-րդ կետում նշված գույքը շահառուներին տրամադրելու նպատակով գործարքների վավերացման, գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար, որից`
ա. 11,170.0 հազ. դրամ՝ պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
բ. 2,234.0 հազ. դրամ՝ նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),
գ. 44,680.0 հազ. դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով),
դ. 4,468.0 հազ. դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով),
ե. 22,340.0 հազ. դրամ՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով),
զ. 6,552.0 հազ. դրամ՝ շենքերի բնակարանների չափագրման ծառայությունների ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով հատկացվող գումարների ֆինանսավորումն իրականացվում է կայունացման դեպոզիտային հաշվից:
4. Գաղտնի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023