Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 113 - Ա

ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1517-Ն որոշումը և Երևանի քաղաքապետի առաջարկը, ինչպես նաև հաշվի առնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Աբովյան պուրակ (ներքին ՕԿՋ) հասցեի շուրջ 1.7 հեկտար հողամասում գտնվող` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 909.4 քառ. մետր մակերեսով ջրամբարը և 164.3 քառ. մետր օժանդակ շինությունները հետ վերցնել և նվիրել Երևանի քաղաքային համայնքին:
2. Ընդունել ի գիտություն Երևանի քաղաքապետի առաջարկությունը` ուղղակի վաճառքի ձևով սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի մի մասը և դրանց սպասարկման ու օգտագործման համար անհրաժեշտ` շուրջ 0,83 հեկտար հողամասը (այսուհետ` գույք, հողամասն առանձին հիշատակման դեպքում` հողամաս)` համաձայն N 1 հավելվածի սխեմայի, Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի կառավարության կողմից նշված կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) օտարելու վերաբերյալ՝ հետևյալ պայմանով, որ գույքի` հանած հողամասի կադաստրային արժեքը, օտարումից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Երևան քաղաքում՝ համաձայն N 2 հավելվածի սխեմայում նշված Երևանի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Աբովյան պուրակ (վերին ՕԿՋ) հասցեի հողամասում նոր ջրամբարի և ջրային տնտեսության ենթակառուցվածքների, ինչպես նաև դրանց սպասարկման համար անհրաժեշտ ինժեներական կոմունիկացիաների (այսուհետ` շինություն) կառուցման կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, իսկ հողամասի օտարումից ստացված կադաստրային արժեքն ամբողջությամբ ուղղվելու է Երևանի քաղաքային համայնքի բյուջե:
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրի գինը {n} դրամ է` առանց ավելացված արժեքի հարկի (հարկման օբյեկտ չէ, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ կետ), հավասար է գույքի շուկայական արժեքին (հանած հողամասի կադաստրային արժեքը): Շինարարական կապալի պայմանագրի գինը հաստատուն {n} դրամ է` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ըստ կապալի պայմանագրով նախատեսված աշխատանքների համար կազմակերպության կողմից առաջարկվող ավելացված արժեքի հարկը ներառող գնի, նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, փորձաքննության ծառայությունների, հեղինակային և որակի տեխնիկական հսկողությունների ավելացված արժեքի հարկը ներառող գնի հանրագումարի, որը հավասար է գույքի առուվաճառքի և գրավի պայմանագրի գնին` {n}-ին: Գույքի արժեքի փոփոխությամբ պայմանավորված` այդ գների փոփոխության դեպքում կապալի պայմանագրի գինն ինքնաբերաբար հավասար է փոփոխված գների հանրագումարին.
2) սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված հողամասերի սահմանները կվերաճշտվեն Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հողամասերի հատակագծերով.
3) շինության շինարարական աշխատանքների պատվիրատուն «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկն է:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Երևան քաղաքի ավագանու կողմից գույքի նվիրատվությունն ընդունելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում Երևանի քաղաքապետի հետ կնքել գույքի նվիրատվության մասին պայմանագիր:
5. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացը.
2) կազմակերպության հետ կնքել գույքի առուվաճաքի և գրավի պայմանագիր.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման N 2 հավելվածի սխեմայում նշված հողամասի վրա կառուցվելիք շինության ճարտարապետահատակագծային առաջադրանքի, շինարարություն իրականացնելու թույլտվության տրամադրումը, ինչպես նաև շինության կառուցման նախագծի համաձայնեցումը՝ նշված քաղաքաշինական փաստաթղթերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ.
4) ջրային համակարգերի վարձակալի հետ կնքել սույն որոշումից բխող համաձայնագիր՝ վարձակալության պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին.
5) շինության նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել շինության և սույն որոշման N 2 հավելվածի սխեմայում նշված հողամասի նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը.
6) հյուրանոցային համալիրի կառուցման համար համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերը տրամադրել կազմակերպությանը՝ շինության նկատմամբ շինարարության շահագործման փաստագրման ակտը ձևակերպելուց հետո:


Հավելված1

Հավելված2

Արխիվ

2024

2023