Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 105 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ-ՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1356-Ն ՈՐՈՇՈՒՄ ՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 441-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 206-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի <<Գնումների գործընթացի կազմակերպման մասին>> N 168-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 22-ի <<Օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերը և (կամ) գնային առաջարկները գնահատող հանձնաժողովների կազմավորման ու գործունեության կարգը հաստատելու մասին>> N 1356-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 13-22-րդ կետերը.
2) որոշման հավելվածի 3-րդ կետում <<վարկային ծրագիրն իրականացնող կազմակերպության (այսուհետ` պատվիրատու)>> բառերը փոխարինել <<պատվիրատուի>> բառով:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի`
1) 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ցանկի 3-րդ և 9-16-րդ տողերը գործում են մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը.
2) 25-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված ցանկի 9-16-րդ տողերում նշված գնումները 2016 թվականից սկսած պլանավորվում և ֆինանսավորվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման սուբսիդիաներ հոդվածով.
3) 20-րդ կետի պահանջները չեն կիրառվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսած և չավարտված շինարարական ծրագրերի վրա:
4. Ուժը կորցրած ճանաչել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված պետական կառավարման մարմինների և պետության հիմնարկների կողմից ձեռք բերվող որոշ ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը հաստատելու մասին>> N 441-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 27-ի <<Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակներ ձեռք բերելու թույլտվություն տալու մասին>> N 206-Ա որոշումը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի հայեցակարգը, իսկ հայեցակարգը հավանության արժանանալուց հետո եռամսյա ժամկետում` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:
6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` մինչև 2015 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն առողջապահական ծառայությունները մրցակցային և ոչ մրցակցային եղանակով իրականացնելու համար անհրաժեշտ չափորոշիչների վերաբերյալ:
7. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսելու պահին գործող իրավական ակտերով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից, բացառությամբ սույն որոշման 2-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերի և սույն որոշման հավելվածով հաստատված կարգի 25-րդ կետի 1-ին ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
9. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցները պետք է վերակնքեն այդ համաձայնագրերը` դրանք համապատասխանեցնելով սույն որոշման պահանջներին, իսկ նշված ժամկետում դրանք չվերակնքած մասնակիցների հետ կնքված շրջանակային համաձայնագրերը լուծվում են:


Հավելված

Արխիվ

2024

2023