Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 123 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 788-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «Քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» N 788-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) քաղաքաշինության բնագավառում ինժեներական հետազննման գործունեության լիցենզիայի ներդիրների ձևերը` համաձայն NN 3 և 4 հավելվածների։».
2) որոշումը լրացնել NN 3 և 4 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների.
3) որոշման 1-ին կետով հաստատված կարգում՝
ա. 1-ին կետը «լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա)» բառերից հետո լրացնել «ու լիցենզիային կից ներդիրներ» բառերով,
բ. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.2-րդ կետով.
«1.2. Քաղաքաշինության բնագավառի ինժեներական հետազննման գործունեության լիցենզիային կից տրամադրվում է 2 ներդիր, որոնցից մեկում կատարվում է նշում կազմակերպության կողմից տնօրինվող տեխնիկաների, իսկ մյուսում՝ առկա մասնագետների տվյալների մասին։»,
գ. 3-րդ կետը «լիցենզիան» բառից հետո լրացնել «և լիցենզիային կից ներդիրները» բառերով,
դ. 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունը «օգտակար հանածոների հետախուզում և մշակում,» բառերց հետո լրացնել «կամ երկրաֆիզիկա,» բառերով,
ե. 5-րդ կետի 3-րդ ենթակետը «օգտագործման իրավունքով» բառերից հետո լրացնել «կամ պայմանագրային հիմունքներով» բառերով, իսկ «հորատացման տեխնիկայով,» բառերից հետո՝ «երկրաֆիզիկական ուսումնասիրությունների և սեյսմիկ պարամետրերի (չափանիշների) որոշման,» բառերով,
զ. 6-րդ կետի 1-ին ենթակետի «է» և 2-րդ ենթակետի «ը» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի անդորրագրի բնօրինակը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (լրացվում է պետական տուրքը նախապես վճարված լինելու դեպքում, հայտատուի հայեցողությամբ),»,
է. 6-րդ կետի 1-ին ենթակետի «ը» և 2-րդ ենթակետի «թ» պարբերությունները «սարքավորումների մասին» բառերից հետո լրացնել «՝ համաձայն N 6 ձևի» բառերով,
ը. կարգը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ V գլխով.
«V. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ
ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

11. Որակավորված մասնագետների փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի։ Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ե» և «զ» կամ 2-րդ ենթակետի «զ» և «է» պարբերություններով սահմանված փաստաթղթերը։
12. Տնօրինվող տեխնիկայի փոփոխության դեպքում՝ լիցենզավորված անձը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենիզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ՝ համաձայն N 5 ձևի։ Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետի «ը» կամ 2-րդ ենթակետի «թ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը։
13. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 11-րդ կամ 12-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերը (տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետների մասին՝ համաձայն N 3 ձևի (այդ թվում՝ նրանց մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերի պատճենները՝ դիպլոմ, վկայական, վերապատրաստման վկայական, կոչումը հավաստող փաստաթղթեր, աշխատանքային գրքույկ և աշխատանքային պայմանագիր), կազմակերպության կամ մասնագետների կողմից նախկինում իրականացված աշխատանքների հաստատված ցանկը՝ համաձայն N 4 ձևի, կամ կազմակերպությունում առկա տնօրինվող տեխնիկայի հաստատված ցանկը՝ համաձայն N 6 ձևի) ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 1.1-ին կետով սահմանված աշխատանքն իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիրը (ներդիրները), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին։
14. Սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերի համաձայն ներկայացված հայտերը 5 աշխատանքային օրվա ընթացքում մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Լիցենզավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին։
15. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ։»,
թ. N 1 ձևի 7-րդ և N 2 ձևի 9-րդ կետերը «սարքավորումների ցանկը» բառերից հետո լրացնել « N 6 ձև» բառերով,
ժ. կարգը լրացնել NN 5 և 6 ձևերով՝ համաձայն NN 3 և 4 հավելվածների։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո։

Հավելված

Արխիվ

2024

2023