Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 146 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 317-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 349-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N 317-Ն որոշման
2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կառույցների կողմից` գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին համապատասխան, 2012 թվականի մարտի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը, 2013 թվականի ապրիլի 1-ից մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը, 2014 թվականի ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը և 2015 թվականի մարտի 15-ից մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում տրամադրված վարկերի տոկոսադրույքների համար:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023