Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 144 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ (ԳՈՒՅՔ) ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա գյուղում գտնվող` 606,68 քառ. մետր մակերեսով շենքը, 52,8 քառ. մետր մակերեսով ավտոտնակն ու 29,75 քառ. մետր մակերեսով ցանկապատը և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. «Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնված՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա գյուղում գտնվող շենքի՝ 48 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (N N 4 և 5 սենյակները) հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով ամրացված տարածքների չափագրման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրականացվող բյուջետային ծրագրերով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացնելու վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքների չափագրման, տարածքների հաշվեկշռային արժեքների որոշման, հանձնման-ընդունման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքների իրականացումը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքների չափագրման, տարածքների հաշվեկշռային արժեքների որոշման, հանձնման-ընդունման և անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքները:
 

Արխիվ

2024

2023