Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 154 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ԹԻՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 369-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ժդ» կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության՝
1) «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող անձանց պաշտոնների անվանացանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող անձանց պաշտոնների անվանացանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) «Արփի լիճ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող անձանց պաշտոնների անվանացանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) «Խոսրովի անտառ» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող անձանց պաշտոնների անվանացանկը` համաձայն N 4 հավելվածի.
5) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող անձանց պաշտոնների անվանացանկը` համաձայն N 5 հավելվածի.
6) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին հատկացվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և թիվը, ինչպես նաև զենք կրելու իրավունք ունեցող անձանց պաշտոնների անվանացանկը` համաձայն N 6 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության առանձնացված ստորաբաժանումների և մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի մասին» N 369-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023