Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 149 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 131 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Գործարարության աջակցման խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 131 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 23-րդ կետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմ-նադրամը» բառերով.
2) որոշման 25-րդ կետում «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հայաստանի զարգացման հիմնադրամի» բառերով:


 

Արխիվ

2024

2023