Կառավարության որոշումներ

19 Փետրվարի 2015, 138 - Ն

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՓՆԱԳՅՈՒՂԻ, ԼԵՌՆԱՊԱՐԻ, ՕՀԱՆԱՎԱՆԻ, ՏԵՂԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՈՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՀԱՅԿԱՎԱՆԻ, ՀՈՎՏԱՄԵՋԻ, ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ, ՆՈՐ ԱՐՄԱՎԻՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ, ԱՐՄԱՎԻՐԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՋՐԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐՓՈՒՆՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԴԱՐԱՆԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԿՈՒԹԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ, ԲՋՆԻԻ, ԳԵՏԱՐԳԵԼԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐՓԵՆԻԻ, ԿԱՐՄՐԱՎԱՆԻ, ԱՆՈՒՇԱՎԱՆԻ, ՀԱՌԻՃԻ, ՍԱՐԱԿԱՊԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՈՒՌՆՈՒԽԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ- ՆԵՐԻ, ԼՈՐԻ, ՈՐՈՏԱՆԻ (ԳՈՐԻՍ), ԿԱՂՆՈՒՏԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՈՐՈՏԱՆԻ (ՍԻՍԻԱՆ), ՆՈՐ ԱՍՏՂԱԲԵՐԴԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՉԻՎԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱԿՆԱՂԲՅՈՒՐԻ, ԾԱՂԿԱՎԱՆԻ (ԻՋԵՎԱՆ) ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԻՋԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Ափնագյուղի, Լեռնապարի, Օհանավանի, Տեղերի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, Արարատի մարզի Վարդաշենի գյուղական համայնքի ղեկավարի, Արմավիրի մարզի Հայկավանի, Հովտամեջի, Նալբանդյանի, Նոր Արմավիրի գյուղական, Արմավիրի քաղաքային համայնքների ղեկավարների, Ջրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Արփունքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Դարանակի գյուղական համայնքի ղեկավարի, Կութի գյուղական համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Աղավնաձորի, Բջնիի, Գետարգելի գյուղական համայնքների ղեկավարների, Շիրակի մարզի Արփենիի, Կարմրավանի, Անուշավանի, Հառիճի, Սարակապի գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Լորի, Որոտանի (Գորիս), Կաղնուտի գյուղական համայնքների ղեկավարների, Որոտանի (Սիսիան), Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Վայոց ձորի մարզի Չիվայի գյուղական համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Ակնաղբյուրի, Ծաղկավանի (Իջևան) գյուղական համայնքների ղեկավարների, Իջևանի քաղաքային համայնքի ավագանու անդամների՝ 2015 թվականի մարտի 15-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի առաջին եռամսյակում հատկացնել՝
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 79.529.6 հազ. դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝ 5,009.7 հազ. դրամ:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնա-ժողովի նախագահին կենտրոնական, ընտրատարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապե-տության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման, վարման և ընտրողների ծանուցագրերի տպագրման, առաքման ֆինանսավորումը կատարել նախա-հաշվին համապատասխան` համաձայն N 4 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 5, 6 և 7 հավելվածների:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023