Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2015, 178 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-Ի N 679-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության հայեցակարգից բխող 2012-2015 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 679-Ն որոշման հավելվածի 12-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ սյունակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում քաղաքա-ցիական պաշտպանության և աղետների ռիսկերի նվազեցման ուսումնամեթոդական ծրագրերի մշակման և ուսուցման կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը».
2) 6-րդ սյունակում «2014» թիվը փոխարինել «2015» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023