Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2015, 175 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության՝ դպրոցներ հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքից հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին տրամադրել իրենց կողմից զբաղեցված տարածքները (այսուհետ՝ տարածք)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում՝ դպրոց հանդիսացող պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին կետից բխող՝ անհատույց օգտագործման պայմանագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին համաձայնագրեր՝ սահմանելով, որ համաձայնագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման հավելվածում նշված տարածքների անհատույց օգտագործման պայմանագրեր՝ սահմանելով, որ պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են համապատասխան համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023