Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 159 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 91 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության և քանդման թույլտվության կարգի 13-րդ ու 14-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված` Երևան քաղաքի Զաքարիա Սարկավագի 14 հասցեում գտնվող` 5035.6 քառ. մետր մակերեսով ուսումնական մասնաշենքի և 38.4 քառ. մետր մակերեսով կաթսայատան (այսուհետ՝ գույք) ապամոնտաժման աշխատանքների կատարման գործընթացը՝ նախապես վարվող բանակցությունների միջոցով 15-օրյա ժամկետում ընտրելով լիցենզավորված շինարարական կազմակերպություն:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման աշխատանքների դիմաց վճարումն իրականացվելու է ապամոնտաժման արդյունքում առաջացած շինարարական նյութերի միջոցով, որոնք սեփականության իրավունքով հանձնվելու են ապամոնտաժումն իրականացնող կազմակերպությանը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում համապատասխան կազմակերպություն չընտրելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել նոր առաջարկություն ապամոնտաժման աշխատանքների վերաբերյալ:

 

Արխիվ

2024

2023