Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 187 - Ա

«ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՑՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով 2005 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի (այսուհետ` վարձակալության պայմանագիր) 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վարձակալության պայմանագրի համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա, պահպանման ու վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգման արդյունքում ստեղծված` 729,214,236.78 դրամ արժողությամբ ակտիվները (այսուհետ՝ գույք)` ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից, պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով 2013-2014 թվականներին իրականացված շինարարական աշխատանքների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 16-ի N 309-Ն որոշման NN 1 և 2 հավելվածների համաձայն վարձակալության հանձնված գույքի կազմում ներառված, սույն որոշման N 2 հավելվածում նշված, օգտագործված ապրան քանյութական արժեքները՝ 1,060,0147.88 դրամի չափով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման 3-րդ կետի համաձայն համարվում են «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վերադարձված (հանձնված)՝ այդ գույքի չափով նվազեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության հանդեպ «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության՝ վարձակալությամբ ստացված գույքի վերադարձման պարտավորությունը:
3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին և առաջարկել Երևանի քաղաքապետին, նկատի ունենալով այն հագամանքը, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը շահագործվում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից, համատեղ (յուրաքանչյուրն իր իրավասությունների սահմաններում)՝
1) կազմակերպել և ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացնելուց հետո վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը.
3) սույն որոշման 2-րդ կետում նշված ապրանքանյութական արժեքների վերադարձի (հանձնման), պարտավորությունների նվազեցման պահ է համարվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև հանձնման-ընդունման համաձայնագրի ստորագրման օրը:
4. Սահմանել, որ սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը, անհրաժեշտության դեպքում, կատարվելու են «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
Հավելված

Արխիվ

2024

2023