Կառավարության որոշումներ

5 Փետրվարի 2015, 186 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել և «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին հանձնել (ամրացնել) հետևյալ գույքը`
1) Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 հասցեում գտնվող` «Արտաշատի մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության շենքը` 1312,8 քառ. մետր մակերեսով, շինությունը (պարիսպ)` 97,5 քառ. մետր մակերեսով և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` 7227 քառ. մետր մակերեսով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2004 թվականի հուլիսի 9-ի N 807609 վկայական).
2) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Վ. Գևորգյան փողոցի 1/2 հասցեում գտնվող` «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության նախկին պոլիկլինիկայի առանձնացվող մասնաշենքը` 1003.82 քառ. մետր մակերեսով` 14,441.6 հազ. դրամ սկզբնական արժեքով, դրա օգտագործման և սպասարկման համար առանձնացված հողամասը` 0.15095 հեկտար մակերեսով` 1.863 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով.
3) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Աբովյան 151 հասցեում գտնվող` 281,556.7 հազ. դրամ գնահատված արժեքով ճաշարանի շենքը` 318.7 քառ. մետր մակերեսով, վարչական շենքը` 3255.9 քառ. մետր մակերեսով, շինությունները` 624 քառ. մետր մակերեսով (այդ թվում` պահակատուն` 7.8 քառ. մետր մակերեսով, ավտոտնակներ` 193.0 քառ. մետր մակերեսով, ենթակայան` 41.9 քառ. մետր մակերեսով, լվացքատուն` 380.8 քառ. մետր մակերեսով, դիտահոր` 0.5 քառ. մետր մակերեսով), պարիսպը` 213.6 գծամետր և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 1.6 հեկտար հողամասը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ գյուղում գտնվող շենքը` 2386,5 քառ. մետր մակերեսով, շինությունը (պարիսպ)` 100,2 քառ. մետր մակերեսով և դրանց պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողամասը` 1,61 հեկտար մակերեսով (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 2003 թվականի ապրիլի 21-ի N 1346567 վկայական) (այսուհետ` գույք) հետ վերցնել և հանձնել (ամրացնել) «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում, ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

 

Արխիվ

2024

2023