Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2015, 184 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ և 35-րդ հոդվածներին համապատասխան և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կանոնադրությունը հաստատելու և գործադիր մարմնի մասին» N 1678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ամբողջ տեքտում և հավելվածներում «կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության» բառերով.
2) ամբողջ տեքտում և հավելվածներում հանել «և էկոնոմիկայի» բառերը, իսկ 3-րդ կետում՝ «զարգացման և բարեփոխումների» բառերը.
3) N 1 հավելվածում՝
ա. «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով․
«ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ
ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացուցիչ»
գ. «ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչ» բառերով.
4) N 2 հավելվածում`
ա. 21-րդ կետը «կազմված է» բառից հետո լրացնել «առնվազն» բառով,
բ. 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության N 1 շենքում» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության Կառավարական տուն, 3» բառերով,
գ. ուժը կորցրած ճանաչել 22-րդ կետի երկրորդ պարբերությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


 

Արխիվ

2024

2023