Կառավարության որոշումներ

5 Մարտի 2015, 194 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 5054998360 դրամ հաշվեկշռային արժեքով (հիմնական միջոցներ) գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հավելված

Արխիվ

2024

2023