Կառավարության որոշումներ

5 Մարտի 2015, 198 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ ու 72-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի հիման վրա «Ալարեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2014 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված ՎՁՄԲԸԱՀԱՇՁԲ N 12/4-1 ծածկագրով պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել փոփոխություն` սահմանելով պայմանագրի N 2 հավելվածում նախատեսված աշխատանքների կատարման վերջնաժամկետը՝ մինչև 2015 թվականի մայիսի 20-ը ներառյալ:
 

Արխիվ

2024

2023