Կառավարության որոշումներ

5 Մարտի 2015, 207 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 18-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել`
1) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում՝ հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 1 հավելվածի.
2) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման հեղինակային հսկողության աշխատանքների իրականացման համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 3 հավելվածի.
4) տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագիրը (բաշխումն ըստ օբյեկտների)՝ համաձայն N 4 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023