Կառավարության որոշումներ

10 Մարտի 2015, 229 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 832-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և գույք հանձ-նելու մասին» N 832-Ն որոշման 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությանբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործընթացներն ավար-տելուց հետո «ՖՕԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Հայաս-տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել:»:


 

Արխիվ

2024

2023