Կառավարության որոշումներ

10 Մարտի 2015, 234 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԲԱՇԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման 14-րդ կետի 3-րդ ենթակետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 բաժնի 08 խմբի 01 դասի «02. Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրով (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին» հոդվածով) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը նախատեսված 2,300,000.0 հազ. դրամը տեղական ինքնակառավարման մարմիններին բաշխելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին հատկացնել 2,300,000.0 հազ. դրամ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 12 և 13 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` համայնքներին դրամաշնորհները տրամադրել համապատասխանաբար` համապատասխան մարզի համայնքների հետ կնքված դրամաշնորհի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023