Կառավարության որոշումներ

10 Մարտի 2015, 235 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 418-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:».
2) որոշման 4-րդ, 5-րդ կետերում և 6-րդ կետի «ա» և «բ» ենթակետերում «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով.
3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ`
1) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության բազմակողմանի և օբյեկտիվ ներկայացումը, ինչպես նաև՝ կառավարության գործունեության վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությունն է.
2) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են՝
ա. կառավարության գործունեության հրապարակայնության և թափանցիկության ապահովումը,
բ. կառավարության գործունեության ընթացքը պատշաճ ներկայացնելը, հանրային իրազեկման իրականացումը՝ հանրությանն օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու միջոցով,
գ. հանրությանն իրազեկելու արդյունքում հասարակություն-գործադիր իշխանություն փոխադարձ կապի խթանումը,
դ. Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության պարբերաբար, բազմակողմանի և օբյեկտիվ լուսաբանումների միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության թափանցիկության ապահովումը,
ե. միջազգային ասպարեզում գործադիր մարմնի վարկանիշի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
զ. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունների, իր լիազորությունների շրջանակներում իրավաստեղծ գործառույթների իրականացման արդյունքում մշակվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի լուսաբանման միջոցով դրանց վերաբերյալ հանրության լայն զանգվածների կարծիքի բացահայտումը,
է. հասարակական կարծիքի բացահայտման և ուսումնասիրության միջոցով գործադիր մարմնի գործունեության արդյունավետության բարձրացումը:».
4) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Թույլատրել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) հրատարակչական գործ.
2) կենտրոնի աշխատանքներում ներգրավված մասնագետների կողմից, ըստ ոլորտների, մասնագիտական խորհրդատվական և վերլուծական ծառայությունների մատուցում.
3) առկա իրավիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում:»:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 21-14 աղյուսակում «Ծախսային ծրագիրը կատարող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և պետական աջակցություն ստացող իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտների անվանումները» սյունակում «Տնտեսական բարեփոխումների վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ» բառերը փոխարինել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» ՊՈԱԿ» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.3 և 12 աղյուսակներում «Տնտեսական վերլուծությունների ծառայություններ» քաղաքականության միջոցառման ծառայության մատուցողի անվանման մեջ «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» բառերը փոխարինել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների բովանդակությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917-Ն և 1923-Ն, ինչպես նաև 2012 թվականի ապրիլի 19-ի N 594-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի «լե» պարբերության մեջ «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը փոխարինել «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝
1) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը.
2) «Տեղեկատվության և վերլուծության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023