Կառավարության որոշումներ

10 Մարտի 2015, 239 - Ն

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 327 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի 2000 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ հաստատված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի մասին կանոնակարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը` ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնային դրույքաչափը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 738-Ն որոշմամբ նախատեսված Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին հավասար:
3. ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի բնակարանային ապահովման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ:
4. ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պահպանման ծախսերն իրականացնել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2001 թվականի ապրիլի 18-ի «ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեության հետ կապված պահպանման ծախսերի մասին» N 327 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023