Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 256 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 870-Ա ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1467-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 4-ի «Էքսպո Միլան-2015» ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» N 870-Ա որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Միլան քաղաքում կայանալիք «Կերակրել մոլորակը, էներգիա կյանքի համար» խորագրով «Միլան Էքսպո-2015» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 77-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» N 1467-Ա որոշումը:
 

Արխիվ

2024

2023