Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 249 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 186-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 186-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ նպատակի 3-րդ ռազմավարության 2-րդ կետից և ժամանակացույցի 15-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «(այդ թվում նաև քննչական մարմինների աշխատակիցների) և տարածքային ստորաբաժանումների» բառերը.
2) որոշման հավելվածի 2-րդ բաժնի 2-րդ նպատակի 3-րդ ռազմավարությունը և ժամանակացույցի 15-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ ենթակետով` «14) ՀՀ քննչական կոմիտեի», ինչպես նաև ժամանակացույցի 15-րդ կետի 3-րդ սյունակը լրացնել «ՀՀ քննչական կոմիտե (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023