Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 250 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 2307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 2307-Ն որոշման 2-րդ կետի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մագիստրոսի աստիճան ստանալու համար սահմանվում է 60-120 կրեդիտ: Բժշկական մասնագիտությունների համար (մագիստրոսի աստիճանին հավասարեցված՝ անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի արդյունքում կրթական աստիճանի շնորհմամբ) սահմանվում է առնվազն 300 կրեդիտ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023