Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 252 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և մաքսատների գործունեության տարածքները հաստատելու մասին N 865-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախաբանում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածին համապատասխան` բառերը փոխարինել Մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին և 4-րդ մասի 2-րդ կետին համապատասխան` բառերով.
2) 2-րդ կետի թ ենթակետում կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բառերը փոխարինել ֆինանսների նախարարության բառերով.
3) հավելվածի 1-ին պարբերության մեջ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` քաղ. Երևան, Մովսես Խորենացու 3,7 բառերը փոխարինել ֆինանսների նախարարություն` քաղ. Երևան, Մելիք-Ադամյան 1, Մովսես Խորենացու 3,7 բառերով.
4) հավելվածի 17-րդ պարբերության մեջ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բառերը փոխարինել ֆինանսների նախարարության բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023