Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 255 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 77-րդ հոդվածը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.4-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները սահմանելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման հավելվածի 3-րդ և 9-րդ կետերը «ապրանքի» բառից հետո լրացնել «տեսակին, ենթատեսակին (նկարագրին),» բառերով.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերով.
«10. Դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից ներկայացվող ապրանքների մաքսային հայտարարագրում (Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ արտահանելու դեպքում՝ տարանցման մաքսային հայտարարագրում) նշվում են դրոշմապիտակների քանակը, սերիաները, հերթական համարները (այդ թվում` միջակայքերով) և դրանց ստացման հաշիվապրանքագրի համարը:
11. Օրենքով սահմանված կարգով դրոշմավորման պարտավորություն կրող անձանց կողմից դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների արտահանման դեպքում, հարկային կամ մաքսային մարմնին դրոշմապիտակների ձեռքբերման համար վճարված գումարը հարկային և պարտադիր վճարների գծով պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) հարկ վճարողին վերադարձման դիմումի հետ ներկայացվում է նաև ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենը:
12. Դրոշմապիտակների օգտագործման վերաբերյալ տվյալների հաշվառման ժամանակ դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքները համարվում են արտահանված՝ միայն ապրանքների մաքսային հայտարարագրի (տարանցման մաքսային հայտարարագրի) պատճենի ներկայացման դեպքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Արխիվ

2024

2023