Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 259 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԿԱՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԹԱՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԿԱՄ ՎԹԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԱՀԱՐՁԱԿ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՏՈՒ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ oգտագործման մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «դ» ու «զ» կետերով և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «բ» ու «դ» կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի N 1925-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
Հաստատել «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությունում ճառագայթային կամ միջուկային վթարի սպառնալիքի կամ վթարի դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու բնակչությանն ազդարարման համակարգի գործունեության ապահովման միջոցառումների իրականացման ծրագիր-ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
Հավելված

Արխիվ

2024

2023