Կառավարության որոշումներ

5 Մարտի 2015, 219 - Ն

ԾԽԱԽՈՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 540-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ծխախոտի անվտանգության տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող եռամսյա ժամկետում ապահովել mineconomy.am և sarm.am կայքերում միջազգային և տարածաշրջանային, դրանց բացակայության դեպքում` ազգային ստանդարտների ցանկի հրապարակումը, որում ներառված ստանդարտների՝ կամավոր սկզբունքով կիրառման դեպքում ապահովվում է սույն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 18 ամիս հետո՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023