Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 312 - Ն

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑ- ՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը, 11-րդ հոդվածի 1-ին, 3-րդ մասերը և 14րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
2. Ստեղծել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
3. Հաստատել՝
1) հավաստագրման հանձնաժողովի կազմում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ընդգրկման պայմանների կարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
2) հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
3) հավաստագրի ձևը` համաձայն N 4 հավելվածի.
4) հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 5 հավելվածի.
5) հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ձևը՝ համաձայն N 6 հավելվածի:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված

Արխիվ

2024

2023