Կառավարության որոշումներ

10 Մարտի 2015, 303 - Ն

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել, որ հանրապետական սփռման մուլտիպլեքսի արբանյակային տարածման համար արբանյակային ունակության վարձակալության ծառայությունների գնման գործընթացի կազմակերպման գնման հայտով, նախաորակավորման հայտարարությամբ և հրավերով մասնակիցների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները՝
1) <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված որակավորման չափանիշների պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով մասնակիցները նշված պահանջներին իրենց տվյալների համապատասխանությունը գնահատելու համար ներկայացնում են միայն գրավոր հայտարարություն.
2) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցը գնային առաջարկը կարող է ներկայացնել արտարժույթով, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում պայմանագիրը կարող է կնքվել և վճարումներն իրականացվել այդ արտարժույթով.
3) մասնակիցը հայտով ներկայացնում է կնքվելիք պայմանագրի նախագիծը, որը պետք է ներառի դրույթ հետևյալի մասին՝ պայմանագիրը կնքվում է արտարժույթով, թե դրամով և նախատեսվի մատուցված ծառայությունների դիմաց առաջարկվող գումարի չափը.
4) պայմանագիրը կնքվում է կայուն գնով՝ հինգ տարի ժամկետով.
5) Հայաստանի Հանրապետությունը պետք է դիվանագիտական հարաբերություններ ունենա այն պետության հետ, որի ռեզիդենտն է հանդիսանում վարձակալության ենթակա արբանյակի սեփականատերը և (կամ) օպերատորը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Արխիվ

2024

2023