Կառավարության որոշումներ

19 Մարտի 2015, 306 - Ա

ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ, ԴԱՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ՝ ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ (ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 21.1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) դատական գործերի դասակարգումը` համաձայն N 1 հավելվածի.
2) դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը` համաձայն N 2 հավելվածի.
3) դատական վիճակագրության՝ պարտադիր հրապարակման ենթակա վիճակագրական տվյալների (տեղեկությունների) հրապարակման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
4) վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը` համաձայն N 4 հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023