Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2015, 345 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1241-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի <<Հանրակացարաններ>> պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, <<Հանրակացարաններ>> պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և <<Հանրակացարաններ>> փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին>> N 1241-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետը.
2) որոշման 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<8. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը գրանցել որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն:>>.
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8.1-ին կետով.
<<8.1. Թույլատրել <<Հանրակացարաններ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը սույն որոշման N 2 հավելվածում ընդգրկված շենքերում իրականացնել ընդհանուր օգտագործման տարածքների (այդ թվում՝ նկուղների և տանիքների) պահանջվող սանիտարահիգիենիկ պայմանների և լուսավորության ապահովման, աղբահանության կազմակերպմանն ուղղված սպասարկման աշխատանքներ: >>.
4) որոշման 10-րդ կետում <<տարածքի վարձակալության տրամադրում>> բառերը փոխարինել <<տարածքների սպասարկման աշխատանքների իրականացում>> բառերով.
5) որոշման 15-րդ կետը <<վարչության տնօրինությանը>> բառերից հետո լրացնել <<՝ <<Հանրակացարաններ>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնելու նպատակով>> բառերով.
6) որոշման ամբողջ տեքստում <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության>> բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Արխիվ

2024

2023