Կառավարության որոշումներ

2 Ապրիլի 2015, 346 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ու Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածի`
ա. 30-րդ կետի 3-րդ ենթակետում «նպաստ» բառը փոխարինել «, մայրության նպաստ (այսուհետ` նպաստ)» բառերով,
բ. 30-րդ կետի 4-րդ, 9-րդ և 10-րդ ենթակետերից հանել «ժամանակավոր անաշխատունակության» բառերը,
գ. 30-րդ կետի 7-րդ ենթակետում «ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «նպաստի» բառով,
դ. 30-րդ կետի 11-րդ ենթակետը «ենթակա» բառից հետո լրացնել «մայրության» բառով,
ե. 32-րդ կետը «հարաբերությունների» բառից հետո լրացնել «մեջ» բառով և կետից հանել «ժամանակավոր անաշխատունակության» բառերը,
զ. 34-րդ կետի 9-րդ ենթակետում և 36-րդ կետում «ժամանակավոր անաշխատունակության նպաստի» բառերը փոխարինել «նպաստի» բառով,
է. 35-րդ կետից հանել «ժամանակավոր անաշխատունակության» բառերը.
2) որոշման N 2 հավելվածի`
ա. 14-րդ կետի առաջին նախադասության մեջ «նպաստը» բառը փոխարինել «, մայրության նպաստ (այսուհետ` նպաստ)» բառերով,
բ. 14-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում` ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը).»,
գ. 14-րդ կետի 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերից հանել «ժամանակավոր անաշխատունակության» բառերը.
3) որոշման N 3 հավելվածի`
ա. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերությունում «ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը» բառերը փոխարինել «նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը),» բառերով,
բ. 5-րդ կետի 5-րդ ենթակետի «ե» և «թ» պարբերություններից հանել «ժամանակավոր անաշխատունակության» բառերը,
գ. 5-րդ կետի 6-րդ ենթակետի «դ» պարբերությունում «ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը» բառերը փոխարինել «նպաստի տեսակը (ժամանակավոր անաշխատունակության նպաստի դեպքում՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստի տեսակը),» բառերով,
դ. 5-րդ կետի 6-րդ ենթակետի «ե» և 7-րդ ենթակետի «զ» պարբերություններից հանել «ժամանակավոր անաշխատունակության» բառերը.
4) որոշման N 4 հավելվածի 15-րդ կետի 11.1-ին ենթակետում «նպաստների չափերը» բառերը փոխարինել «և մայրության նպաստների չափերը.» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Արխիվ

2024

2023