Կառավարության որոշումներ

26 Մարտի 2015, 326 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2052-Ն ՈՐՈՇՄԱՆ 21-ՐԴ ԿԵՏՈՎ ԲԱՑԱՌՎՈՂ ԴԵՊՔԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի և ապահովագրական ընկերությունների) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 2052-Ն որոշման դրույթները 2014 թվականի հունվարի 1-ից չկիրառել սույն որոշման hավելվածում նշված կազմակերպությունների այն կրեդիտորական պարտքերի նկատմամբ, որոնք առաջացել են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ:
2. Սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից մինչև 2013 թվականը ներառյալ դուրս գրված «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման արդյունքում օտարման գոտու նախկին սեփականատերերի և (կամ) օգտագործողների նկատմամբ կրեդիտորական պարտքերի հաշվառումն իրականացվում է ընդհանուր կարգով:
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված դրույթը հաշվի է առնվում 2014 թվականի շահութահարկի հաշվարկում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023